Սիլվեստեր Ստալոնեին գողության համար դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի գրող Մարկուս Վեբը դատի է տվել հոլիվուդյան դերասան Սիլվեստեր Ստալոնեին` նրան մեղադրելով դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմի`”Անզսպելիների” սցենարը իրենից կրկնօրինակելու մեջ: Գրողի պնդմամբ` 2010 -ին էկրան բարձրացած մարտաֆիլմի սցենարը զարմանալիորեն նման է իր “Ցատկ Կորդովայում” աշխատանքին:Վեբը պահանջում է փոխհատուցում իր հեղինակային իրավունքները ոտնահարելու համար:”Անվիճելի է, որ Ստալոնեն կամ ֆիլմի ստեղծմանը մասնակցած Դեյվիդ Կելահեմը ծանոթ են եղել սցենարին եւ կրկնօրինակել են դրա որոշ հատվածներ”,- պնդում է Վեբը:




Լրահոս