
«Ֆինլանդիան պատրաստվում է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք մտցնել»։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
Նա նշել է, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հելսինկին որոշել է սկսել ազգային որոշման նախապատրաստումը, թե ինչպես կարող է սահմանափակել կամ ամբողջությամբ կանխել «զբոսաշրջային այս հոսքը»։
«Ֆինլանդիան չի ցանկանում լինել տարանցիկ երկիր, նույնիսկ այլ երկրների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող ռուսների համար, և այժմ մենք ցանկանում ենք այդ երթևեկությունը վերցնել վերահսկողության տակ», – եզրափակել է նախարարը: