ՏԵՍԱՆՅՈւԹ. ՀԱՊԿ-ի ու հայկական կողմի հայտարարությունները տարբերվում են. ինչ են քննարկել նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում է: Երեկ նա հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հետաքրքիր է, որ հանդիպումների վերաբերյալ տարածված հայտարարություններում ակնհայտ տարբերություններ կան:

Հայկական կողմի հաղորդագրության մեջ օգտագործված է «լայնածավալ ագրեսիա» տերմինը, իսկ ահա ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրության մեջ անգամ չեն հիշատակվում սեպտեմբերի 13-ից սկսված ռազմակլան գործողությունները: «Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները»,- Գրիգորյան-Զաս հանդիպման վերաբերյալ նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ Զասը միայն երեկ է ժամանել Հայաստան, այնինչ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններից հետո, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։ Սակայն թե՛ Կրեմլից, թե՛ ռազմական կառույցից Հայաստանի օգնության խնդրանքը մերժվեց, իսկ ՀԱՊԿ-ն էլորոշեց մոնիթորինգային առաքելություններ գործուղել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս