
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ցանկանում է ավելի շահավետ պայմաններով ավելի շատ հեղուկ բնական գազ (LNG) գնել ԱՄՆ-ից։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք ցանկանում ենք առաջիկա ժամանակահատվածում ավելացնել ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով գնվող գազի քանակը։ Մենք պատրաստ ենք համագործակցել տարածաշրջանի երկրներ ամերիկյան հեղուկացված բնական գազի (LNG) առաքման հարցում»,-ասել է նա:
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը այժմ Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկրներն են։