Սիսիանում թեժ ընտրապայքար է. ով ում դեմ կպայքարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եվ չնայած սեպտեմբերի 13-ից Հայաստանի սահմաններում լարված իրավիճակ էր, սակայն ընտրություններն ամեն դեպքում կկայանան: Ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Սյունիքի մարզի երկու համայնքներում՝ Քաջարանում եւ Սիսիանում առաջիկա կիրակի նույնպես  համամասնական ընտրակարգով ավագանու անդամի ընտրություններ են։ Եվ չնայած բոլոր ուժերը հայտարարել էին քարոզարշավը դադարեցնելու մասին, սակայն դրանք այնուամենայնիվ փոքր մասշտաբներով բայց կատարվում են:

ArmLur.am-ի տեղեկություններով, Սիսիանում ղեկը փորձում է իր ձեռքը վերցնել ԱԺ Քաղաքացիական խմբակցության պագամավոր Կարեն Համբարձումյանը: Նա անում է ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն է:

Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի, եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսկացության ցուցակով: Ասել է, թե Կարեն Համբարձումյան դուրս է եկել հենց իր բաջանաղի եղբոր դեմ:

Քաղաքապետի մյուս թեկնածուները նախկին քաղաքապետ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի թիմից են ՝ Մարտին Հարությունյանը, Հայկ Առաքելյանը, ՀՅԴ-ից  Աշոտ Ավագյանը: «Հանուն Հայաստան»-ի ցուցակով առաջադրվել է Սևակ Մուսաթյանը:

Տեղի ունենալիք ընտրությունները նաեւ Սիսիանում դժգոհության ալիք է հասունացրել: Բնակիչները դժգոհում են, որ ՔՊ-ն գոնե թիկունքը զինի, թաքստոցի հարց լուծի, ընտրության ցուցակ է կարգավորում:

Ք.Մ.




Լրահոս