Երբ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսեցին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, Հայաստանի բնակչությունը սկսեց ապաստարաններ վերանորոգել կամ նորը կառուցել:
Ավելին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:
եվ ահա, պարզվում է, որ List.am կայքում կա մի հայտարարություն, որտեղ նշված է, որ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում վարձով է տրվում նկուղ ապաստարան: Ստացվում է, որ ոմանք, օգտվելով երկրում ստեղծված օրհասական իրավիճակ, անգամ այս պայմաններում փորձում են գումար աշխատել: