
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի գյուղեր, որոնք վերջերս Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ենթարկվել են հրետակոծության:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող Լիլա Փիթերս Յահյայի գլխավորությամբ, եղել են Գավառում, Շատվանում, Նորաբակում, Կութում, Սոթքում:
«Թիմը խորապես հուզվել է մարդկանց տոկունությամբ և խաղաղ ու անվտանգ ապրելու նրանց իրավունքը պաշտպանելու կոչով»,- նշված է Twitter-ում ՄԱԿ-ի գրասենյակի գրառման մեջ: