
Ռուսաստանը արգելել է Կանադայի 87 քաղաքացիների մուտքը երկիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ այդ քաղաքացիների թվում են երկրի նահանգների, տարածքների ղեկավարներ, զինվորականներ, Կիևին զենքեր, տեխնոլոգիաներ մատակարարող ընկերությունների ղեկավարներ, ակտիվիստներ:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ-ն այս արգելքը կիրառում է՝ ի պատասխան Կանադայի հակառուսական պատժամիջոցների: