Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 22-23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +19 +24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +26 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18 +23,

Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +21 +26,

Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24 +25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +19 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25 +29,

Արարատում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +29 +31,

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28 +30,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +21 +24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +25 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29 +33։




Լրահոս