G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը հաջորդ տարի այդ ոչ ֆորմալ միավորման մեջ Ճապոնիայի նախագահության շրջանակներում տեղի կունենա ապրիլի 16 – 18-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «յոթնյակի» գծով իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է Ճապնիայի ԱԳՆ ղեկավար Յոսիմասա Հայասին, սեպտեմբեի 22-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը:
Հանդիպումը պլանավորված Է Կարուիձավա քաղաքում՝ Նագանոյի պրեֆեկտուրայի լեռներում, արագընթաց գնացքով՝ մոտավորապես մեկ ժամվա ճանապարհ: Ինչպես սպասվում Է, օրակարգի գլխավոր կետերը կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ Չինաստանի դիրքերի ամրապնդումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: 2023 թվականին G7-ում նախագահությունն անցնում Է Ճապոնիային:
Միավորման գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19 – 21-ը Հիրոսիմայում՝ այն երկու քաղաքներից մեկում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ենթարկվեցին ամերիկյան ատոմային ռմբակոծության: Ճապոնիայի իշխանությունները նշել են, որ միջոցառման անցկացումն այդպիսի վայրում կլինի ուղերձ այն մասին, որ աշխարհն այլեւս չպետք Է տեսնի միջուկային զենքի կիրառման սարսափները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: