Grand Slam-ի մրցումների 20-ակի չեմպիոն, շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որն ավելի վաղ հայտարարել էր Լեյվերի գավաթից հետո կարիերան ավարտելու մասին, իր վերջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 23-ին:
Զուգախաղում նրա թիմակիցը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը: Նրանք կմրցեն ամերիկյան Ջեք Սոք-Ֆրենսիս Տիաֆո զույգի հետ: 41-ամյա շվեյցարացի թենիսիստն ավելի վաղ ասել էր, որ առողջական վիճակն իրեն այլևս թույլ չի տալիս հանդես գալ նախկին մակարդակում:
Նա չի բացառել, որ երբեմն ցուցադրական հանդիպումների կմասնակցի, բայց նշել է, որ այլևս չի մասնակցի «Մեծ սաղավարտի» և այլ մրցաշարերի: