Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:
Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին ու Կաթողիկոսներին մեկ հարկի տակ հավաքելու եւ քննարկում կազմակերպելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: