Ռազմական գործողությունների հաջորդ օրը ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում են ունեցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Բայց, ի տարբերություն Եվրոպայի, դա ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետեւ ստորագրելը «Արցախից հրաժարվել» կնշանակի: Եվ այժմ անհասկանալի իրավիճակի առաջ է կանգնել Նիկոլ Փաշինյանը, չիմանալով՝ ինչ անել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ նման հարցադրումով քննարկում չի եղել իրենց մոտ:

«Ու, ընդհանրապես, խաղաղության պայմանագրին բավական է այդքան թեթեւ նայենք: Խաղաղության պայմանագիրը փաստաթուղթ չէ, որ դա կնքես ու դրանով ապրես: Այն պետք է իրողություններն արձանագրի, ու հիմա ինչպե՞ս խաղաղության պայմանագիր ստորագրես, երբ հողերդ օկուպացված են: Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել, բայց դրա առաջին կետը, կարծում եմ, հետեւյալը պետք է լինի, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք ընդունենք, որ եկել, մտել են մեր տարածքները. նման բան ինչպե՞ս կլինի»,- նշեց նա: Ըստ ՔՊ-ականի՝ նախ՝ պետք է պայմանավորվել, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր տարածքից, հետո՝ նոր պետք է խոսել պայմանագրի մասին:

Ավելին, մինչեւ սահմանազատում չլինի, չի կարող երկրների միջեւ պայմանագիր կնքվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս