Տեղեկատվություն տրամադրելու համար լրատվամիջոցից գումար են պահանջել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Սեպտեմբերի 15-ին ՉԻ-ն գրություն էր ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտե Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում և Երևան քաղաքում գտնվող թվով 17 միավոր անշարժ գույքի մասին տեղեկատվություն ստանալու համար։ Սակայն մեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու փոխարեն ստանում ենք Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի «պատասխանն» առ այն, որ մեզ տեղեկատվություն կարող են տրամադրել միայն այն դեպքում, եթե ներկայացնենք մեր հարցման մեջ տեղ գտած յուրաքանչյուր միավորի համար հազարական դրամի, տվյալ դեքում՝ 17 հազար դրամի մուծման անդորրագիր։

Մեկնաբանությունները չենք անում, քանի որ վառ երևակայություն է անհրաժեշտ Կադաստրի կոմիտեի կողմից նման անհեթեթ պատասխանը այլ կերպ որակելը, քան լրագրողների հետ աշխատելու մեխանիզմին չտիրապետել, իսկ ավելի պատկերավոր՝ նոր հավե՞ր են դուրս եկել՝ երկաթե ձվեր են ածում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս