Սոթքում այս պահին ամեն ինչ նորմալ է: Հակառակորդը որևէ սադրանքի չի դեմել: Այս մասին ArmLur.am-ին ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը:
Նշենք, որ Գեղարքունիքի Կուտական համայնքի բնակիչներին ահազանգել էին, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
Լիդա Եղիազարյան