ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ)»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձը, ում մոտ առկա չեն «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:
Ի դեպ գրել էինք, որ չի բացառվում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին նշանակեն, սակայն Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նա ՀՀ վարչապետի հետ խոսել է եւ հայտնել է, որ իրավապահ համակարգում է ցանկանում աշխատել, ասել է, թե կոնկրետ զինդատախազի նշանակման հարցը մնացել է օդից կախված:
Ք.Մ