
«Հայաստանի Հանրապետությունն ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը»,- օրերս խորհրդարանում նման պնդմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայաստանը զենք ձեռք բերելիս «խեղճանում» է այնքանով, որ մեզ հաճախ հրաժարվում են այն վաճառել:
Երկրի թիվ մեկ առաջնորդը, փաստորեն, ի լուր աշխարհի հայտարարում է, թե Հայաստանին, որ միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ է, բարեկամ ու ռազմավարական գործընկերներ ունի, բարեկամներն ու գործընկերները չեն օգնում:
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ Ազգային ժողովի ամբիոնից նման բան հայտարարելն անլրջություն է: «Այս երկիրը որևէ մեկի հայրական սեփականությունը չէ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Եղիազարյանն ու ավելացնում՝ եթե հայտարարում ես՝ զենք չեն վաճառում, ապա պետք է հեռանաս:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան