Ով է հրաժարականի դիմում ներկայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Իսկ ով է Ալեքսանդր Ազարյանը.

Ալեքսանդր Ազարյանը. որը 2018-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, Մարտի 1-ով ամենաակտիվ դատավորներից է: Որպես նախագահող դատավոր լսել է Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի գործերը:

Որպես դատավոր նա իր գործունեությունը սկսել է 2006 թվականից.

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

 




Լրահոս