Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաստատվել է Ազգերի Լիգայի խաղարկության B լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգե (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակ (Սլովակիա)։

Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին։




Լրահոս