ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք կարողանում կենտրոնանալ. դատավոր Արշակ Վարդանյանը նախագահների եւ կաթողիկոսի հանդիպումից հույսեր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի Աջափնյակի նստավայրում դատավորների ժողով է: Դատավորները հավաքվել են ընտրելու Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ, որոնց տեղերը թափուր էր մնացել, քանի որ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մխիթար Պապոյանը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր դարձել, իսկ ահա մյուս անդամ դատավորի եւ ևս երկու տեղ թափուր էր մնացել:

Նշենք, որ այս հանձնաժողովի կարևորոթյունը կայանում է նրանում, որ անդամները դատավորների առաջղաղացման մասով գնահատական են ներկայացնում, որը հետագայում դրվում է Երկրի նախագահի առաջ եւ նախագահը որոշում է դատավորը կարող է առաջխաղացում ունենալ, թե ոչ:

Դատավոր Արշակ Վարդանյանից հետաքրքրվեցինք երկրում առկա իրավիճակով, թե արդյոք դատավորները եւս կհավաքվեն, ինչպես ՀՀ նախագահներ եւ կաթողիկոսը հանդիպեցին եւ ինչ է լինելու երկրի ապագան:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս