Դատական համակարգում լուրեր են տարածվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատրաստվում է դառնալ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, ապա մեծ հավակնություններ ունի զբաղեցնելու նաեւ ԲԴԽ նախագահի պաշտոնը:
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ արդարադտության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանին, ով ասաց.
«Այս պահի դրությամբ Կարեն Անդրեասյանը շարունակում է կատարել իր աշխատանքը, եւ եթե ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան Արդարադատության նախարարությունում, ապա պատշաճ կերպով կիրազեկենք»:
Այսինքն՝ չհերքեց, որ գուցե Անդրեասյանը ԲԴԽ գնա:
Լիդա Եղիազարյան