ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձին հանդիպում չի եղել, երկու երկրերի փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ պատասխանելով մեր՝ ՀՀ փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հանդիպման մասին հարցին:

Ոչ պաշտոնական զրույցի հիմնական թեման սահմանային վերջին լարվածությունն է եղել:

Մոսկվայում ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

Հավալենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։
Փոխվարչապետների հանդիպումն ու զրույցը կայացել է խորհրդի նեղ կազմով նիստից հետո՝ ընդմիջմանը: Այնուհետև փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։




Լրահոս