ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ Ալիևն ասի` Իջևանի ձեր տունն Ադրբեջան ա, ի՞նչ ես անելու․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել է Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ունեցած ելույթի եւ ՀՀ ու Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին:

Շարմազանովի խոսքով Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը վախեցած քաղաքական գործչի ելույթ էր, որով վերջինս օգնություն է աղերսում՝ ՀՀ տարածքը պահելու համար: ՀՀԿ-ական գործչի խոսքով, այս ելույթով նա եւս մեկ անգամ հրաժարվեց Արցախից եւ բացեիբաց հայտարարեց, թե իրենց կողմից հայտարարված խաղաղության օրակարգը փոխվել է պատերազմի օրակարգով:

«Այս մարդը ՄԱԿ-ի ամբիոնից ընդունում է, որ ինքը տապալվել է եւ ինքնախոստովանություն է անում: Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես հրաժարվեց Արցախից», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս