Ուշագրավ փոփոխություններ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. ինչ հանձնարարականներ է տվել ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, անդադար կապ պահպանելով բնակիչների և Facebook-յան էջի հետևորդների հետ, սերտ համագործակցելով և լսելով նրանց խնդիրների մասին, իր 60-օրյա աշխատանքները կարողացել է ավելի օպերատիվ և արդյունավետ կազմակերպել: Բնակիչների հետ ունեցած հանդիպումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, բնակիչներին անհանգստացնող տարաբնույթ հարցեր, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու հանձնարարականներ է տվել համապատասխան ղեկավար օղակներին: Այս մասին գրում է socialmedia.am կայքը:

Այս ամենի համատեքստում կատարվել են բնակիչների համար էական նշանակություն ունեցող և կարևոր աշխատանքներ՝ վերանորոգվել է Կարապետ Ուլնեցու փողոցի աջակողմյան հատվածի մայթը, փոխվել են ճանապարհը հատող եզրաքարերը, ինչպես նաև ասֆալտապատվել է Պարույր Սևակի փողոցի աջակողմյան հատվածի մայթը: Վերակառուցվել են երկու կանգառներ և շքամուտքերի աստիճանավանդակներ, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ, վերանորոգվել են շենքերի տանիքները, ասֆալտապատվել է համայնքի ավելի քան 3500քմ տարածք, ինչպես նաև վերանորոգվել են մայթեր, մայթերի եզրաքարերը և շենքերի դիմացի հատվածում ասֆալտապատում է իրականացվել:

️Կատարվել են ծառերի և թփերի բուժման աշխատանքներ, քաղաքապետարանի հետ համատեղ վերելակների հին շարժիչները փոխարինվել են նորերով, փոխարինման ենթակա 21 վերելակներից 12-ն արդեն փոխվել են, իսկ 9 վերելակների փոխարինման աշխատանքները շուտով կավարտվեն։

Ակտիվ քննարկման փուլում է գտնվում Քանաքեռից Մասիվ գնացող երթուղու հարցը, որը կարևոր նշանակություն ունի բնակիչների հանգիստ տեղաշարժն ապահովելու գործում:

️Աշխատանքները տեղի են ունեցել հետևյալ հասցեներում՝

• Քանաքեռ 14 փողոց 38/1
• Ռուբինյանց 12, 14, 24, 26,
• Ռայնիսի 17, 88
• Տիգրանյան 20 շենք 4-րդ մուտք
• Սուրենյանց 4 շենք 2-րդ մուտք
• Ազատության նրբանցք, 4-րդ շենք 1-ին մուտք
• Ազատության նրբանցք, 5-րդ շենք 1-ին մուտք
• Սուրենյան 1 շենք 2-դ մուտք
• Ռուբինյանց 2/3 1-ին մուտք
• Լեփսիուսի 14 շենք
• Հասրաթյան 5/1 շենք 1-ին մուտք
• Սարկավագի 106/1, 151/2
• Սարկավագի 101/2 1-ին մուտք
• Սարկավագի 106/1 շենքն ընդգրկվել է 2023թ. մուտքերի վերանորոգման ծրագրում,
• Սարկավագի 151/1 շենքն ընդգրկվել է վերելակների՝ հինը նորով փոխարինելու 2023թ. ծրագրում:

Հանդիպուները կրելու են շարունակական բնույթ, իսկ աշխատանքներն ընթացքի մեջ են:




Լրահոս