
Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։
«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ սոցցանցերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Նոյեմբերյան քաղաքում տարհանում է իրականացվում։