ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գավառ-Վարդենիս ավտոճանապարհին

Քաղաքացին, կարծես, աստվածաշնչյան խոսքը քարոզելու հետաքրքիր տարբերակ է գտել. այս կերպ նա ցանկանում է հիշեցնել մարդկանց ապաշխարության կարեւորությունը:

 

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում քրեական գործերի միացումը եւ անջատումը

 Համլետ Օհանյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործեր, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը եւ բացահայտման սահմանափակումը:

 Գոհար Վարդանյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով:

Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետում չի կարող բացահայտվել՝ առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման եւ օգտագործման ընթացքում:

Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Շրջակա միջավայրի նախարարություն

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է`

1) դատարանի որոշման հիման վրա.

2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով.

3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով.

4) ընդերքօգտագործման եւ պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, հարկային մարմիններին` վերջիններիս իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական եւ հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով:

5) սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության շրջանակներում:




Լրահոս