ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 13-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել է սննդային նյութերի պրոֆիլավորումը։

 

  1. ՍՆՆԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
  2. Սննդային նյութերի պրոֆիլների որոշումը. հիվանդությունների կանխարգելման եւ առողջության խթանման նպատակով սննդային նյութերի բաղադրությանը համապատասխան սննդամթերքի դասակարգման գիտություն է:

Սննդային նյութերի պրոֆիլավորումը ընդունվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որպես օժանդակ մեխանիզմ՝ լայն կիրառման նպատակով, եւ հանդիսանում է կարեւորագույն գործիք երեխաներին ուղղված սննդամթերքի մարքետինգի սահմանափակման համար: Սննդային նյութերի պրոֆիլների որոշումը թույլ է տալիս տարբերակել սննդամթերքները եւ ոչ ալկոհոլային ըմպելիքները, որպես առողջ կամ անառողջ սննդակարգի բաղադրիչ:

Սննդային նյութերի պրոֆիլները որոշվում են համաձայն սննդային նյութերի պրոֆիլների մոդելի` համաձայն աղյուսակի:

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
  2. Օգտագործվող հիմնական եզրույթներն են.

1) Ընդհանուր ճարպեր. եզրույթը վերաբերում է սննդամթերքի մեջ ընդհանուր ճարպի պարունակությանը եւ ներառում է երեք խմբի ճարպաթթուներ՝ հագեցած ճարպաթթուներ, մոնոչհագեցած ճարպաթթուներ եւ պոլիչհագեցած ճարպաթթուներ:

2) Ընդհանուր շաքարներ. եզրույթը վերաբերում է սննդամթերքի մեջ ընդհանուր շաքարի պարունակությանը եւ ներառում է ամբողջական մրգերի եւ բանջարեղենի մեջ պարունակվող սեփական շաքարները, կաթնային շաքարը (լակտոզ եւ գալակտոզ), բոլոր լրացուցիչ մոնոսախարիդները եւ դիասախարիդները, որոնք ավելացվել են արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից, ինչպես նաեւ շաքարները, որոնք բնական կերպով առկա են մեղրի, օշարակների եւ մրգահյութերի մեջ:

3) Ավելացված շաքար. սննդային պրոֆիլի տվյալ մոդելի նպատակների համար օգտագործվում է «ավելացված շաքար» տերմինը, քանի որ այս տերմինը առկա է արտադրանքի կազմի աղյուսակներում: Տվյալ փաստաթղթում այս տերմինը վերաբերում է արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից սննդամթերքին եւ ըմպելիքներին ավելացվող բոլոր մոնոսախարիդներին եւ դիսախարիդներին արտադրանքի պատրաստման կամ վերամշակման ընթացքում: Շաքարի օգտագործմանն առնչվող ԱՀԿ-ի ուղեցույցներում օգտագործվում է «ազատ շաքարներ» տերմինը, որը ներառում է արտադրողների, խոհարարների կամ սպառողների կողմից ավելացված մոնոսախարիդներ (օրինակ՝ գլյուկոզա եւ ֆրուկտոզա) եւ դիսախարիդներ (ինչպիսիք են սախարոզը եւ սեղանի շաքարը) ի լրումն շաքարների, որոնք բնականից առկա են մեղրում, օշարակներում, մրգահյութերում եւ մրգերի խտանյութերում: Այս դեպքում բնական շաքարները, որոնք առկա են, օրինակ, մրգերի ու բանջարեղենի մեջ, չեն համարվում ազատ շաքարներ:

4) Շաքար չպարունակող քաղցրացուցիչներ. դրանք սննդային հավելումներ են (բացառությամբ՝ մոնո կամ դիսախարիդների), որոնք քաղցր համ են հաղորդում սննդին: Տեխնոլոգիական տեսանկյունից այս ֆունկցիոնալ դասը ներառում է քաղցրացուցիչներ, ինտենսիվ քաղցրացուցիչներ եւ զանգվածային քաղցրացուցիչներ: Հարկ է նշել, որ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են շաքարավազը, մեղրը եւ սննդի այլ բաղադրիչները, որոնք կարող են օգտագործվել քաղցրացնելու համար, կապված չեն «քաղցրացուցիչ» եզրույթի հետ:

5) Էներգետիկ արժեք. դա սննդի եւ դրա մակրոտարրերի մեջ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ) առկա ընդհանուր քիմիական էներգիան է:

6) Հագեցած ճարպեր. դրանք սննդակարգում առկա հագեցած ճարպաթթուների հիմնական տեսակներն են՝ մասնավորապես C14, C16 եւ C18, բացառությամբ՝ կաթի եւ կոկոսի յուղի, որոնց դեպքում հագեցած ճարպաթթուները տատանվում են C4- ից մինչեւ C18:

7) Արդյունաբերական արտադրված տրանսճարպաթթուներ. դրանք սննդակարգում առկա հիմնական տրան-սճարպաթթուներն են, որոնք, որպես կանոն, հանդիսանում են 18:1 տիպի տրանս իզոմերներ (սննդի արդյունաբերության մեջ կիսապինդ ճարպերի արտադրության տեխնոլոգիայի միջոցով բուսական ճարպերի մասնակի հիդրոհենիզացումից ստացվող), որոնք օգտագործվում են հացամթերքի, տապակած մթերքների, մարգարինների եւ այլ սննդամթերքի արտադրության մեջ:

8) Աղ. 1 գ նատրիումը համարժեք է մոտավորապես 2,5 գ աղի:

 

 

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Սուրմալու առեւտրի կենտրոնում ուժգին պայթյունից հետո այդ տարածքում քննչական գործողություններն արդեն ավարտվել են: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն առաջիկայում գրություն կուղարկի արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչից հետո որոշում կկայացվի կատարել կիսակառույցի փլուզման աշխատանքները: Պայթած կիսակառույցի փլուզման աշխատանքներից հետո պետք է տարածքը մաքրվի, իսկ ճանապարհը բացվի: Թե երբ կիրականացվեն այս գործողությունները, այս պահին դժվար է ասել: Մյուս կողմից նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպատասխան է թողել Փեթակ առեւտրի կենտրոնի տնտեսվարողների՝ իրեն ուղղված նամակները: Հիշեցնենք, որ Փեթակ  առեւտրի կենտրոնի աշխատակիցները դեռ մեկ շաբաթ առաջ էին գրավոր դիմում ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք պահանջում են երկկողմանի բացել առեւտրի կենտրոն տանող փողոցը: ArmLur.am-ին դիմած տնտեսվարողները նշեցին, որ հաճախորդները չեն կարողանում լիարժեք օգտվել առեւտրի կենտրոնից, առեւտրի ծավալները նվազում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 




Լրահոս