Լուսանկարն արվել է Վայոց Ձորի մարզում
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 160 կմ հատվածում բախվել են Kamaz եւ JAC մակնիշի հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները։ Վթարի հետեւանքով տուժածներ չկան, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքեր ոււնեն իրավունք երեխայի ծննդյան միանվագ նպաստի:
Ֆրիդա Կարապետյան (26 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող): Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը եւ նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, եւ օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցելր նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կարվում հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողությունը եւ լուծումը:
Տաթեւիկ Արզումանյան (22 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից, եթե կոլեկտիվ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողության ժամկետը սահմանում են կողմերը, սակայն ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով: Կողմերն իրավունք ունեն երկարաձգելու պայմանագրի գործողության ժամկետը, սակայն ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:
Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողության ժամկետի վերջին երկու ամսվա ընթացքում կողմերը կարող են սկսել կոլեկտիվ բանակցություններ` նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը գործում են մինչեւ դրանցում նշված ժամկետի ավարտը եւ վաղաժամկետ կարող են լուծվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են կողմերը կամ այդ նպատակով նրանց լիազորած ներկայացուցիչները: Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն կարող է իրականացնել պետական լիազոր մարմինը, եթե կոլեկտիվ պայմանագրի կողմերը անկարող են ինքնուրույն իրականացնել հսկողություն եւ համապատասխան խնդրանքով դիմել են պետական լիազոր մարմին: