ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա եւ դրա հետեւանքները:

 

Նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մասնավորապես, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ։ Տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ եւ տարեցներ են, որոնց թվում՝ նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք։

Նամակի մեջ ընդգծված է նաեւ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով ընդհատվել է ուսումնական գործընթացը հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում՝ պայմանավորված երեխաների եւ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Արդյունքում, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24.873 դպրոցական եւ 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության եւ բարեկեցիկ ապագայի իրավունքից: Վտանգված է նաեւ այդ մարզերում գործող արտադպրոցական ուսումնական հաստատությունների, քոլեջների եւ բուհերի գործունեությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ սովորողների, ուսուցիչների եւ հաստատությունների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի եւ կրթության իրավունքի կոպտագույն խախտումն անընդունելի է ցանկացած պարագայում եւ պետք է խստորեն դատապարտվի:

Նամակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դիմել է Օդրի Գազոլին՝ խնդրելով արձագանքել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած ծանր սպառնալիքին եւ դատապարտել Ադրբեջանի նմանօրինակ թշնամական գործողությունները՝ այդպիսով նպաստելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի հիմնարար սկզբունքների հետագա խախտումների կանխարգելմանը եւ կրթության իրավունքի, բռնի տեղահանված բնակչության իրավունքների, ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրավունքների ապահովմանը։

Նամակին կցվել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված հատուկ զեկույցը:

 

 

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 

Այս պահին Ներքին Հանդում իրադրությունը նորմալ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

«Այս պահին գյուղում գտնվում են միայն տղամարդիկ ժամկետային զինծառայողների հետ միասին: Թշնամին շատ մոտ է գյուղին, տեղ կա 7 կմ է հեռու, տեղ կա 1՝ կմ, տեղ կա՝ 500մ, նայած տեղ: Տրամադրություններս մարտական են, բայց Անկախության տոնն է, հնարավոր են սադրանքներ. թշնամին մնում է թշնամի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում  հակառակորդը կրակ է բացել, ինչը մոտ 10-15 րոպե է տեւել, որի հետեւանքով ունենք մեկ վիրավոր:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԸ

Հայաստանի համար այս ծանր օրերին, երբ ողջ աշխարհի հայերը փորձում են համախմբվել եւ պայքարել Ադրբեջանի դեմ, լռում է ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան եւ ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանը, ով ամիսներ առաջ էր Հայաստանում, ում դիմավորելու եւ ողջունելու համար մեծ բազմություն էր հավաքվել: Դեն Բիլզերյանը, ով  երկրպագուների մեծ բանակ ունի ամբողջ աշխարհում, ում Հայաստանին աջակցող կոչը մեծ լսարան կարող էր ապահովել, սեպտեմբերի 12-ից ի վեր ոչ մի գրառում չի արել ու Հայաստանին ոչ մի աջակցող կոչով հանդես չի եկել, իսկ մինչ այդ  կարող ենք նրա պաշտոնական էջերում տեսնել մերկ կանանց հետ զվարճալի եւ արկածներով լի տեսանյութեր: Ավելին, հիշեցնենք, որ համացանցում քարկոծող արշավ էին սկսել այն հայտնի հայերի դեմ, ովքեր համացանցում չէին դատապարտում Ադրբեջանի գործողությունները, եւ այս օրերին առավել շատ քննադատվեց եւ քարկոծվեց ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Հիշեցնենք, որ դեպտեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Հայաստանի ողջ երկյանքով, ինչի հետեւանքով ունենք շուրջ 207 զոհված եւ անհետ կորած:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Պորտուգալիայի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է մասնակցել նաեւ 2024թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը կանցկացվի Գերմանիայում։

«Ես հույս ունեմ Պորտուգալիայի հավաքականում խաղալ եւս մի քանի տարի։ Դեռ զգում եմ մոտիվացիա եւ ունեմ հավակնություններ։ Իմ ֆուտբոլային ուղին դեռ չի ավարտվել։ Ես կլինեմ այս տարվա աշխարհի առաջնությունում եւ ցանկանում եմ մասնակցել նաեւ Եվրո-2024-ին»,- ասել է Ռոնալդուն։

Ռոնալդուն 2004, 2008, 2012, 2016 եւ 2020 թվականների Եվրոպայի առաջնության, 2006, 2010, 2014 եւ 2018 թվականների աշխարհի առաջնության մասնակից է։

Քաթարում աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները H խմբում կլինեն Ուրուգվայի, Գանայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։

 

 

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼ

Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովային կստուգեն ռուսական բանակը վարկաբեկելու համար՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքով գրառման պատճառով։

Համապատասխան հայտարարությամբ դատախազություն է դիմել Մոսկվայի մարզի մի բնակիչ։ Նրա կարծիքով՝ արտիստուհու դիմումում հիմքեր չկան՝ իրեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, սակայն գրառումը պարունակում է վիրավորանքներ Ռուսաստանի զինված ուժերի հասցեին։

Այդ պատճառով նա դիմել է իրավապահ մարմիններին եւ խնդրել ստուգել կատարողին՝ «օտարերկրյա աջակցություն» ստացած անօրինական գործողությունների եւ ՌԴ զինված ուժերի օգտագործումը վարկաբեկելուն ուղղված հրապարակային գործողությունների համար։

Սեպտեմբերի 18-ին Պուգաչովան խնդրել է, որպեսզի ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի նման իրեն էլ ճանաչեն որպես օտարերկրյա գործակալ։

 

 

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ  «ԲԱՐՍԵԼՈՆԱ»

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոն մեկնաբանել է լուրերը, թե հունվարին կամ հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Այդ մասին ոչինչ ասել չեմ կարող։ Այս առավոտ 200 հաղորդագրություն եմ ստացել այդ թեմայով։ Հիմա շատ են խոսակցությունները իմ հնարավոր տեղափոխության մասին։ Դա նորմալ է, քանի որ արդեն հունվարին կարող եմ պայմանագիր կնքել այլ ակումբի հետ։

 

 




Լրահոս