Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ եւ Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ երեկ Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խանութ մուտք է գործել մաքսատնից ապրանք: Ինչպե՞ս հայտարարել վաճառքի գինը (առաջ հասույթի գքում էր գրվում վաճառքի գինը):
Կարեն Յավրյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի եւ ծառայաությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատսխան, վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը եւ գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով (ըստ ցանկության) կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատսխան, վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը եւ գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով (ըստ ցանկության) կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը ինչպե՞ս է կատարվում։
Արմեն Հայրապետյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձեւով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նախկինում սահմանված չափերից: