Կառավարության երեկվա նիստում որոշվեց վերաբաշխման միջոցով 14,124.0 հազար դրամ հատկացնել՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքների ապահովման համար:
Հիշողության կամ եղեւնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս. այնտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Կերակրողին կորցնելու դեպքում ովքե՞ր ունեն նպաստ ստանալու իրավունք:
Արսեն Ներսիսյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝
1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչեւ 18 տարին լրանալը.
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչեւ 26 տարին լրանալը.
3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՐՑ. Զբաղվածության պետական քաղաքականության մեջ ինչպե՞ս է իրականացվում աշխատուժի տեղաշարժը:
Իրնիա Գեղամյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում եւ իրականացնում է աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականությունը:
Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`
1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.
2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքերում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ.
3) իրականացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ լիազորություններ:
Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը` նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին եւ արտաքին տեղաշարժեր՝ ամենամյա ծրագրի եւ (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում: