Ռումինիայի նախագահը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել ՌԴ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, սակայն հույս ունի, որ երկու կողմերն էլ դեէսկալացիայի կգնան:

«Ո՛չ Ռումինիան, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, սակայն երկու կողմերն էլ պետք է դեէսկալացիայի գնան: Իրավիճակը շատ լարված է: Մենք ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն ունենք Ուկրաինայի հետ, և ակնհայտորեն հատուկ դիրքում ենք, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է Յոհանիսը:

Նա շեշտել է՝ հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղ բանակցությունների կգնան:




Լրահոս