ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներին հաջողվել է մարել Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում բռնկված հրդեհը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։