Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Ազգերի լիգայի հերթական տուրի Ուկրաինայի դեմ խաղւոմ հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Յուրչենկո, Մարգարյան, Չալըշըր, Մկոյան, Համբարձումյան, Դաշյան, Բիչախչյան, Գրիգորյան, Բայրամյան, Բարսեղյան, Սելարայան։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։