
Եվրամիությունը պատրաստում է հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այս անգամ սահմանափակումները կարող են վերաբերել տեղեկատվական տեխնոլոգիաներին և կիբերանվտանգության ոլորտին։
Բացի այդ, Լեհաստանը և Բալթյան երկրները պահանջում են ավելի շատ ռուսական բանկերի անջատել Swift համակարգից, ինչպես նաև տարածել այդ բոլոր միջոցները Բելառուսի վրա։