
Ֆրանսիայի հարավում,Մոնպելյե քաղաքում,բեռնատար ինքնաթիռը վայրէջքի պահին ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել է մոտակա ջրատարում։
Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետազոտությունների և վերլուծության ֆրանսիական բյուրոյի (BEA) թվիթերյան գրառման համաձայն՝ West Atlantic Airlines ավիաընկերության Boeing 737 բեռնատար ինքնաթիռը Մոնպելյեի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և ընկել է ջրատարը։
Ինքնաթիռում եղած 3 անձինք դուրս են բերվել առանց վնասվածքների։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Շրջանի նահանգապետի հայտարարության համաձայն Մոնպելյեի օդանավակայանում թռիչքները դադարեցվել են՝ սպասելով թռիչքուղու անվտանգության ստուգման ավարտին: