Նյու Յորքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը:
Իրանի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները:
Աբդոլլահիանը զգուշացրել է՝ Թեհրանը վճռականորեն դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և սահմանների ցանկացած փոփոխությանը:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: