
Ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 25-ին, ժամը 11.50-ին, Գորիսի Անկախության փողոցից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվել է փաթեթ` 2,8 գ, իսկ կիսագուլպայի մեջ` հայտնաբերվել է ևս 1 փաթեթ` 1,8 գ կշռով թմրանյութին նմանվող դեղնականաչավուն չոր զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի բանավոր հայտարարության` հայտնաբերվածն իրենն է և թմրամիջոց է, որը քաղել է ս/թ հոկտեմբերի 22-ին Գորիս քաղաքի Վարարակն գետի ափին` վայրի աճած կանեփի թփից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: