Ռեփեր Քանյե Ուեսթը վերջերս մասնակցել է ABC News-ի եթերին, որտեղ հարցազրույցի ժամանակ ակնարկել է, որ փորձելուէի կրկին առաջադրվելու 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Լրագրողի հարցին՝ արդո՞ք քաղաքական ծրագրեր ունի պատասխանել է՝ այո, անխոս։
Նշենք, որ 2020 թվականին Ուեսթը սոցցանցերում հրապարակել էր գրառում, որում խոստացել էր վերադառնալ 2024 թվականին և կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նույն թվականին ռեփերն առաջին անգամ առաջադրվել է որպես նախագահի թեկնածու եւ ստացել 60 հազար ձայն։