Ղրիմում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչի պլանն ամբողջությամբ իրականացվել է, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երախտագիտության խոսքեր ղրիմցիներին, ովքեր կատարեցին իրենց պարտքը, խիզախություն դրսևորեցին և եկան զինկոմիսարիատներ՝ միանալու Ռուսաստանի զինված ուժերին: Այսօր՝ մինչև օրվա վերջ, Ղրիմում զորահավաքային աշխատանքները կավարտվեն»,- ասել է նա։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ ղեկավարը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նախատեսվում է զորակոչել մինչև 300 հազար պահեստազորայինի՝ առաջին հերթին նրանց, ովքեր ծառայել են բանակում, ունեն փորձ և ռազմական մասնագիտություն։