Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի A դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի Չեխիայի դեմ խաղում:

Հանդիպման 14-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը օդային պայքարում բախվել է տանտերերի դարպասապահ Տոմաշ Վացլիկի հետ: Պորտուգալիայի հավաքականի բժիշկներին հաջողվել է դադարեցնել արյունահոսությունը, Ռոնալդուն շարունակել է հանդիպումը:

Հիշեցնենք, որ այս խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է 4-0 հաշվով:




Լրահոս