
Khosta-2 վիրուսն առայժմ անվնաս է մարդկանց համար, բայց կարող է վտանգավոր դառնալ այն ժամանակ, երբ մարդուց մարդ փոխանցվելու հնարավորություն ստանա: Այս մասին Ria.ru-ին պատմել է բժիշկ-իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, առանձնապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Մարգարիտովը:
Նրա խոսքով՝ նոր վիրուսները կարող են հայտնվել ցանկացած պահի, ինչպես առաջացավ COVID-19 հարուցիչը: Նշվում է, որ khosta-1 և Khosta-2 վիրուսները կորոնավիրուսի ենթակատեգորիա են հանդիսանում: Դրանք հայտնաբերվել են 2020 թվականին՝ Սոչիի մերձակայքում չղջիկների մոտ։ Ընդ որում այն դիմացկուն է ոչ միայն պատվաստանյութերի, այլև COVID-19-ի հետեւանքով առաջացած Omicron-ի հակամարմինների նկատմամբ: