Ցելի վաշտով չկան, վաշտի հրամանատարը չկա, ումից հարցնեմ իմ երեխու տեղը, եթե ՊՆ անհաղորդ է․ անհետ կորած զինվորի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ այսօր՝ ժամը 12:00-ին, սեպտեմբերի 13-ի պատերազմի մասնակից, անհետ կորած զինվորների հարազատները հավաքվելու են Պաշտպանության նախարարության մոտ,պահանջելու են իրենց երեխաների գտնվելու մասին տեղեկություններ տրամադրել։

«Ես դիմել եմ բոլոր պետական մարմիններին, Կարմիր Խաչին առաջին իսկ օրվանից, բայց ոչ մի նորություն: Տպավորություն է, որ մատների արանքով են նայում, ոչ մի քայլ չեն ձեռնարկում մեր երեխաներին գտնելու համար»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի հայր Վահե Ղազարյանը:

Մեր զրուցակցի խոսքով` որդու հետ կապ է եղել մինչև սեպտեմբերի 13-ը, որից հետ կապն անվերադարձ ընդհատվել է:

«Ես միայն պահանջում եմ լրջորեն զբաղվել մեր երեխաների որոնողական աշխատանքներով, ինչքան կարելի է ձգձգել, դուք պատկերացնում եք ծնողների վիճակը: Ինչքան կարելի է ծնողների ներվերի հետ խաղալ: Առողջ տվել ենք, որտեղ են մեր երեխաները, իմ տղային մնացել էր 6 ամիս, ուր է իմ երեխեն: Ցելի վաշտով չկան, վաշտի հրամանատարը չկա, ումից հարցնեմ իմ երեխու տեղը, եթե ՊՆ անհաղորդ է»,-վրդովված պատմեց Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այսօր նախարարության դիմաց բողոքի ակցիա են անելու վերը նշված պահանջով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս