Երեկ ՀՀ-ում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Գրեթե բոլոր տեղերում իշխող՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ոնեցել է թեկնածուներ, սակայն ոչ բոլոր տեղերում է կարողացել հաղթանալ գրանցել:
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե որ տեղերում է ՔՊ-ն պարտվել.
Լոռի, Ալավերդի-14044 մասնակից
Ապրելու երկիր կուսակցություն՝ 6791 ձայն,
ՔՊ՝ 6557 ձայն,
ՀԱԿ՝ 340 ձայն:
ՀՅԴ՝ 316 ձայն:
Նշենք, որ այստեղ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Արեն Մկրտչյանն էր:
Լոռի, Տաշիր-8294 մասնակից
ՔՊ՝ 2376 ձայն,
Միասնական համայնք՝ 5904 ձայն:
Կոտայք, Չարենցավան- 13 329 մասնակից
ՔՊ՝ 5571 ձայն,
Միասնական համայնք՝ 6812 ձայն,
Ապրելու երկիր կուսակցություն՝ 879 ձայն:
Այստեղ հաղթանակ է տարել գործող ղեկավար Հակոբ Շահգալդյանի ղեկավարած դաշինքը:
Կոտայք, Բյուրեղավան- 4671 մասնակից
Միասնություն դաշինք՝ 2079 ձայն,
ՔՊ՝ 1247 ձայն,
Արդար Հայաստան՝ 1157 ձայն,
ՀՅԴ՝ 166 ձայն:
Շիրակի մարզ, Անի համայնք- 7861 մասնակից
Ազգ-համայնք դաշինք՝ 3763 ձայն,
ՔՊ՝ 3032 ձայն,
Հայկական երազանք կուսակցություն՝ 1037 ձայն:
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք՝ 4740 մասնակից
Դեպի Միասնություն դաշինք՝ 3127 ձայն,
ՔՊ՝ 1118 ձայն
Հանրապետություն կուսակցություն՝ 482 ձայն:
Այստեղ հաղթանակ է տարել գործող ղեկավար Մանվել Փարամազյանը:
Տավուշ, Բերդ համայնք- 11095 մասնակից
Զորավար համայնք՝ 5685 ձայն,
ՔՊ՝ 4298 ձայն,
Արժանապատիվ սերունդ դաշինք՝ 1097 ձայն:
Բերդ խոշորացված համայնքում հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է` ազատազրկված է:
Հավելենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:
Ն.Հ.