Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է` ազատազրկված է:
ArmLur.am-ը ներկայացնում է ՏԻՄ ընտրությունների տվյալները
Ընտրություններին մասնակցել է 11095 քաղաքացի.
Զորավար համայնք՝ 5685 ձայն,
ՔՊ՝ 4298 ձայն,
Արժանապատիվ սերունդ դաշինք՝ 1097 ձայն:
Հավելենք, որ Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում