
Հոկտեմբերի 25-ին`ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող “Սուրբ Աստվածածին” եկեղեցուն հարակից այրվում է “Կարմիր Ավետարան” մատուռի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարվել` 12.10-ին:Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով և 15 սրբապատկեր: