Մհեր Սեդրակյանի քրոջ փեսային մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2009 թվականին հանդիսանալով Երևանի էրեբունի թաղային համայնքի թաղապետ, այսինքն՝ հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 40.949.209 ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս, իսկ անձանց իրավունքներին և օրինական շահերին՝ էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Մասնավորապես նախկին թաղապետ Արմեն Հարությունյանի ծանուցման մեջ նշվել է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Քնար Մանուկյան




Լրահոս