Ո՞վ կդառնա Ալավերդիի համայնքապետ. կորոշի ընդամենը 340 քվե ստացած ՀԱԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավական հետաքրքիր հետընտրական իրավիճակ է Ալավերդի խոշորացվող համայնքում: Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող և որևէ կուսակցություն չի հատել «50+» տոկոսների շեմը: Ալավեդի խոշորացվող համայքնում ընտրությունների 4 ուժ են մասնակցել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը:

Ձայների առավելությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունն է առաջին տեղում՝ 6791 ձայնով, (48.6 %), երկրորդում՝ իշխանական ՔՊ-ն՝ 6557 ձայնով (47%), երրոդում Հայ Ազգային կոնգրեսն է, որ ստացել է 340 քվե (2.3%), Դաշնակցության քվեների թիվը 316 է (2%):
Ձայների հարաբերակցությունը բավական հետաքրքիր պատկեր է գծագրել Ալավերդիում: Այստեղ որևէ կուսակցություն առավելագույն թվով մանդատ չի ստացել. Թե ՔՊ-ն, թե՛ «Ապրելու երկիրը» 13-ական մանդատ են ստացել: Թե ով կստանձնի Ալավերդիի կառավարումը, բառիս բուն իմաստով կորոշի օրենքի ուժով մեկ մանդատ ստացող անցողիկ շեմը հատած երրոդ ուժը՝ ՀԱԿ-ը: Նշենք, որ թեև օրենքը սահմանում է, որ ՏԻՄ ընտրությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, բայց և օրենքը սահմանում է, որ համայնքի կառավարումը պետք է երեք ուժից կազմված լինի, ու եթե անգամ 3-րդ ուժը նվազագույն քվեներ է ստացել, նա օրենքի ուժով մանդատ է ստանում:
Ո՞վ ի վերջո կզբաղեցնի թումանյանական աշխարհի այցեքարտ քաղաքի կառավարումը. ըստ տրամաբանության ՀԱԿ-ի վերնախավը կորոշի: ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են սակայն, որ քաղուժերն այս պահին ակտիվ քննարկումների մեջ են:

Նշենք, որ այստեղ ՔՊ-ի թեկնածուն ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն է, Ապրելու երկրինը Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՅԴ-ինը՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ՀԱԿ-ինը՝ հաշվապահական գրասենյակի ղեկավար Նորայր Գեւորգյանը:

Սևակ Վարդումյան




Լրահոս