ArmLur.am-ի տեղեկություններով որոշում է կայացվել, որ վաղը` սեպտեմբերի 27-ին, կառավարության անդամներն ու պատգամավորները Եռաբլուր չեն այցելելու։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում չէ, նա աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է:
Նշենք, որ այսօր գիշերը զոհվածների ծնողներն ու հարազատները հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի վաղը՝ սեպտեմբերի 27-ին, թույլ չտան պետական պաշտոնյաների մուտքը Եռաբլուր: Թերևս Եռաբլուրում թեժ մթնոլորտ չստեղծելու համար Կառավարության անդամները չեն այցելի Եռաբլուր: