Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ցավով ստացա Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի վերաբերյալ ողբերգական լուրը։

Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։




Լրահոս